կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ռուսաստանի և Ադրբեջանի միջև համագործակցությունը հասել է ռազմավարական գործընկերության և դաշինքի աննախադեպ բարձր մակարդակի. Մատվիենկո

Ռուսաստանի և Ադրբեջանի միջև համագործակցությունը հասել է ռազմավարական գործընկերության և դաշինքի աննախադեպ բարձր մակարդակի. Մատվիենկո

Ռուսաստանի և Ադրբեջանի միջև համագործակցությունը հասել է ռազմավարական գործընկերության և դաշինքի աննախադեպ բարձր մակարդակի, հայտարարել է Դաշնության խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոն պաշտոնական այցով Ռուսաստան ժամանած Ադրբեջանի Միլլի Մեջլիսի ղեկավար Սագիբա Գաֆարովայի հետ հանդիպմանը։

Մատվիենկոն նշել է, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները վերելք են ապրում, երկու երկրների հարաբերությունները բնութագրվում են կայունությամբ և դինամիկությամբ։

Երկու երկրների նախագահները, որոնց շփումն առանձնանում է վստահության և փոխըմբռնման բարձր աստիճանով, հատուկ դինամիկա են սահմանել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների զարգացման համար, հավելել է Դաշնության խորհրդի խոսնակը։ Դաշնային խորհրդի խոսնակը Գաֆարովայի հետ քննարկել է նաև Լեռնային Ղարաբաղի կարգավորմանն ու Լաչինի միջանցքի աշխատանքին վերաբերող հարցեր։

  • Կիսվել: