ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ մտնելը ծանր պատասխանատվություն է. Մակրոն

Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ մտնելը ծանր պատասխանատվություն է. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրաժարվել է նշել Ուկրաինայի վերաբերյալ կարմիր գծերը, քանի որ դա կարող է հանգեցնել հակամարտության մեջ Փարիզի ներգրավմանը:

«Այսօր կարմիր գծերի մասին խոսելը նշանակում է միաժամանակ մատնանշել, թե որոնք են այն գործողությունները, որ մենք պատրաստ ենք ձեռնարկելու, որոնք են մեր նպատակները, և թե որոնք են լինելու հակամարտության մասնակցի վերածվելու և Ռուսաստանի հետ փաստացի պատերազմի մեջ մտնելու հետևանքները»,- ասել է Մակրոնը France 5 հեռուստաալիքի եթերում:

Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ մտնելը նշանակում է պատերազմել միջուկային տերության դեմ, ինչը ծանր պատասխանատվություն է: Ուստի նա ընդգծել է զգուշավոր մոտեցում ցուցաբերելու անհրաժեշտությունը և կոչ է արել՝ գործելու միջազգային իրավունքի շրջանակներում:

Միևնույն ժամանակ Մակրոնը պատրաստակամություն է հայտնել՝ շարունակելու Վլադիմիր Պուտինի հետ երկխոսությունը:

«Հնարավոր չէ խաղաղության նախապատրաստվել՝ առանց Ռուսաստանի հետ երկխոսության: Մոսկվայի հետ խոսելը Եվրոպայի և Ֆրանսիայի դերն է՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամի: Բացի այդ, մենք պետք է դառնանք ապագայում խաղաղության երաշխավոր երկրներից մեկը»,- շեշտել է նախագահը:

  • Կիսվել: