ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Ռուսաստանի բաժինն իրանական նավթում մեծացել է, և համաձայնեցվել է 25 միլիարդ դոլարի միջուկային գործարք

Ռուսաստանի բաժինն իրանական նավթում մեծացել է, և համաձայնեցվել է 25 միլիարդ դոլարի միջուկային գործարք

Իրան-Ռուսաստան 19-րդ համատեղ հանձնաժողովը մեկնարկեց՝ կենտրոնանալով էներգետիկ, միջուկային և առևտրային համագործակցության զարգացման վրա։

Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ հղում անելով Իրանի ռադիո-հեռուստատեսային գործակալությանը, նավթի նախարարության Եվրոպայի, Ամերիկայի և Անկախ Պետությունների Համագործակցության գլխավոր տնօրեն Մոստաֆա Բարզեգարը երկուշաբթի օրը հայտարարել է Իրանի և Ռուսաստանի միջև էներգետիկ համագործակցության ընդլայնման մասին և նշել որ Ռուսական ընկերություններն այժմ ներդրումներ են կատարել Իրանի յոթ նավթահանքերում, և «երկրի նավթի արդյունահանման մոտ 6 տոկոսն իրականացվում է ռուսական ընկերությունների կողմից», և «կանխատեսվում է, որ այս մասնաբաժինը կաճի մինչև 12 տոկոս»։

Անդրադառնալով երկու երկրների միջև տնտեսական համագործակցության 19-րդ համատեղ հանձնաժողովի անցկացմանը՝ Մոստաֆա Բարզեգարը նշել է, որ այս եռօրյա հանդիպումը տեղի կունենա բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությամբ՝ էներգետիկայի, առևտրի, տրանսպորտի և գյուղատնտեսության ոլորտներում համագործակցությունը զարգացնելու նպատակով, իսկ վերջում կստորագրվի ամփոփիչ փաստաթուղթ և մի քանի կողմնակի համաձայնագրեր։ Նա նաև հայտարարել է «25 միլիարդ դոլարի փոխըմբռնման հուշագրի» ստորագրման մասին՝ նոր, փոքրածավալ ատոմակայանների կառուցման համար։

Նրա խոսքով՝ առաջին փուլում նախատեսված է Ռուսաստանից տարեկան 55 միլիարդ խորանարդ մետր գազի ներմուծում, իսկ օրակարգում է նաև Ադրբեջանի միջոցով էլեկտրաէներգիայի ներմուծումը։ Բարզեգարը հավելել է, որ նախորդ հանձնաժողովի կողմից հաստատված 193 կետերի ավելի քան 75 տոկոսը կատարվել է։

Բարզեգարը նաև հայտարարելով որ երկու երկրների միջև առևտրի ներկայիս ծավալը կազմում է մոտ 5 միլիարդ դոլար և ասաց. «Նպատակն է այս թիվը հասցնել տարեկան 20 միլիարդ դոլարի»։ Նա Հյուսիս-Հարավ միջանցքի և Ռաշտ-Աստարա երկաթուղու ավարտը համարեց Իրանի, Ռուսաստանի և տարածաշրջանային երկրների միջև տնտեսական և տարանցիկ փոխանակումների զարգացման հիմնական ենթակառուցվածքներ։

 

  • Կիսվել: