հինգշաբթի, հունիս 25
25 / 6 / 2026
Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների հաջորդ փուլը կանցկացվի փետրվարի 1-ին

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների հաջորդ փուլը կանցկացվի փետրվարի 1-ին

Պատերազմի դադարեցման շուրջ Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև եռակողմ բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա Աբու Դաբիում փետրվարի 1-ին: Այս մասին հունվարի 24-ին հայտնել է մի ամերիկացի պաշտոնյա, որի անունը չի նշվում, տեղեկացնում է AFP-ն։

«Մենք պայմանավորվել ենք, որ հաջորդ փուլը տեղի կունենա կրկին հաջորդ կիրակի Աբու Դաբիում»,-լրագրողների հետ զրույցում ասել է պաշտոնյան՝ բանակցությունների շարունակման որոշումը անվանելով «լավ նշան»։

Նրա խոսքով՝ Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաքում երկու օր տևած բանակցությունների ընթացքում կատարվել է «մեծ աշխատանք»։

Ամերիկացի մեկ այլ պաշտոնյա էլ հայտարարել է, որ քննարկումները դարձել են «մեծ քայլ», իսկ հանդիպումները ծառայել են «հաստատում այն փաստի, որ այսօրվա դրությամբ նշանակալի առաջընթացի են հասել»։

Հիշեցնենք, որ այս շաբաթ հակամարտող կողմերը առաջին անգամ հանդիպել են դեմ առ դեմ՝ քննարկելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած պատերազմի դադարեցման պլանը։ Թրամփը հինգշաբթի Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ, իսկ ԱՄՆ դեսպան Սթիվ Ուիթքոֆն ավելի ուշ Կրեմլում բանակցություններ է վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի։

Ամերիկացի պաշտոնյան հայտնել է, որ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները ուղեկցել է Ուիթքոֆին և Մոսկվայում չորս ժամ զրուցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

«Նրանք հանդիպել են մոտ չորս ժամ, և կրկին տեղի է ունեցել շատ արդյունավետ քննարկում, որի ընթացքում քննարկվել են վերջին հարցերը, որոնք դեռ բաց են մնում», հայտնել է առաջին պաշտոնական ներկայացուցիչը։

Իր հերթին Զելենսկին նշել է, որ «քննարկումների կենտրոնում եղել են պատերազմի դադարեցման հնարավոր պարամետրերը»։

  • Կիսվել: