Ռուսական զորքը 3 բնակավայր է վերահսկողության տակ վերցրել. ՊՆ
Ռուսական «Կենտրոն» զորախմբի ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել ԴԺՀ–ի Նովայա Իլյինկա և Վորովսկոյե բնակավայրերը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
««Կենտրոն» զորախմբի ստորաբաժանումները վճռական գործողությունների արդյունքում ազատագրել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Նովայա Իլյինկա և Վորովսկոյե բնակավայրերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
«Արևելք» զորախմբի զինվորականներն էլ վերահսկողության տակ են վերցրել ԴԺՀ-ի Ռազդոլնոյե բնակավայրը։
««Արևելք» զորախմբի ստորաբաժանումները ակտիվ գործողությունների արդյունքում ազատագրել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Ռազդոլնոյե գյուղը»,- նշել են նախարարությունից։