շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ռուսական զորքերն ամրացնում են իրենց դիրքերը՝ կուտակվելով Չեռնոբիլի ատոմակայանի մերձակայքում. Ուկրաինայի ԶՈւ ԳՇ

Ռուսական զորքերն ամրացնում են իրենց դիրքերը՝ կուտակվելով Չեռնոբիլի ատոմակայանի մերձակայքում. Ուկրաինայի ԶՈւ ԳՇ

Մարտի 30-ի կեսօրին Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ երկրի հյուսիսում տեղի է ունենում ռուսաստանյան ստորաբաժանումների ակտիվ վերատեղակայում։

Ուկրաինայի զինված ուժերի Գլխավոր շտաբի հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛Խարկովից հարավ գտնվող Իզյումի շրջանում Ռուսաստանի զինված ուժերի կազմում գործող 20-րդ համազորային և 1-ին տանկային բանակների ստորաբաժանումների շարժ և կուտակումներ են նկատվում։ Կիևից հյուսիս ռուսական զորքերն ամրացնում են իրենց դիրքերը՝ կուտակվելով Չեռնոբիլի ատոմակայանի մերձակայքում՛՛:

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն նշել է, որ ռուսական զորքերը Կիևի մերձակայքից չեն հեռացել։

՛՛Ողջ գիշեր մայրաքաղաքի արվարձաններից պայթյունների ձայներ էին լսվում, ինչը վկայում է, որ այստեղ մարտերը շարունակվում են, մարդիկ շարունակում են զոհվել՛՛,-ասել է նա:

 

  • Կիսվել: