Ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել. անձնակազմը զոհվել է
Ռուսաստանի Վորոնեժի մարզում պլանային թռիչքի ժամանակ կործանվել է Ան-26 ինքնաթիռը, հայտնել են արևմտյան ռազմական օկրուգի մամուլի ծառայությից, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Ըստ նախնական տեղեկատվության՝ ինքնաթիռի վթարի պատճառ է դարձել տեխնիկայի խափանումը: Նշվում է, որ անձնակազմը զոհվել է։
Ան-26-ի վթարի պատճառները և հանգամանքները պարզելու համար դեպքի վայր է ուղարկվել օդատիեզերական ուժերի հանձնաժողովը: