երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ռուսական պատվիրակությունը չի մասնակցի ԱՄՆ-ում կայանալիք` ԱԷՄԳ-ի համաժողովին. ամերիկյան կողմը վիզաներ չի տրամադրել

Ռուսական պատվիրակությունը չի մասնակցի ԱՄՆ-ում կայանալիք` ԱԷՄԳ-ի համաժողովին. ամերիկյան կողմը վիզաներ չի տրամադրել

«Ռոսատոմի» և «Ռոստեխնադզորի» պատվիրակությունը չի մասնակցի հոկտեմբերի 26-28-ն ԱՄՆ-ում կայանալիք` ԱԷՄԳ-ի միջազգային նախարարական համաժողովին, քանի որ ամերիկյան կողմը վիզաներ չի տրամադրել: Այս մասին ասված է պետական ​​կորպորացիայի տելեգրամ ալիքում:

Ինչպես նշվում է՝ պատվիրակության անդամների համար մուտքի արտոնագրերի հայտերը նախապես են ներկայացվել, սակայն հոկտեմբերի 21-ի դրությամբ ոչ ոքի վիզա չի տրվել։

«Այսպիսով, ըստ էության, ամերիկյան կողմն արգելափակեց Ռուսաստանի մասնակցությունը ԱԷՄԳ-ի այս միջազգային համաժողովին»,- հավելել է կորպորացիան՝ վիզաների վերաբերյալ պատասխանի բացակայությունը համարելով մերժում և այն որակելով ԱԷՄԳ-ի նկատմամբ ԱՄՆ-ի անհարգալից վերաբերմունք։

Այնուամենայնիվ, պետական ​​կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը տեսաուղերձի ձևաչափով ելույթ կունենա «Միջուկային էներգիան 21-րդ դարում» խորագրով կոնֆերանսում:

  • Կիսվել: