ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ռուսական նավթի պակասը պատճառ դարձավ, որ Ադրբեջանը հարձակվի աշխարհի առաջին քրիստոնյա երկրի վրա. CBN News

Ռուսական նավթի պակասը պատճառ դարձավ, որ Ադրբեջանը հարձակվի աշխարհի առաջին քրիստոնյա երկրի վրա. CBN News

Ուկրաինայում պատերազմը հեռուն գնացող հետևանքներ ունի. Ռուսաստանի նվազող ազդեցությունը բռնություն է առաջացնում նախկին խորհրդային հանրապետություններում, այդ թվում՝ աշխարհում առաջինը քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած Հայաստանում, գրում է CBN News-ը։

«Սեպտեմբերի 13-ի կեսգիշերից անմիջապես հետո Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց իր հարեւան Հայաստանի դեմ։ Սա վերջին ճակատամարտն է մուսուլմանական մեծամասնություն ունեցող Ադրբեջանի և քրիստոնյա Հայաստանի միջև երկարատև հակամարտության ընթացքում: Սակայն կիրակի օրը տեղի ունեցած հարձակումներն ավելի շատ կապված են փողի, քան կրոնի հետ:

Դա ամենալուրջ հարձակումն էր 2020 թվականից ի վեր, երբ ադրբեջանական զորքերը ներխուժեցին Արցախի հայկական էքսկլավ՝ տիրանալով Նոյի ժամանակներից ի վեր հայաբնակ հողերին։

CBN News-ը երկու տարի առաջ այցելել է այնտեղ և ականատես եղել, թե ինչպես ադրբեջանցի զինվորականները հարձակման ժամանակ առանձնապես չեն կարևորում խաղաղ բնակիչների կյանքի արժեքը։

 «Տեսնում եք, այս մեքենան խոցվել է կասետային զենքով։ Այդ բոլոր փոքրիկ անցքերը կասետային զենքից արձակված հազարավոր արկերից են: Դրանք հաստատ նախատեսված չեն քաղաքացիական տարածքների համար։ Դրանք նախատեսված են բաց տչածքներում գործող զորքերի համար»,- ասել է CBN News-ի թղթակից Չակ Հոլթոնը։

Վերջին հարձակումը կարծես ոչնչով չի տարբերվում մյուսներից։ Երևանի EVN Report-ի խմբագիր Մարիա Թիթիզյանն ասաց. «Հայկական կողմից մարտերում զոհվել է 49 զինվոր: Մենք ունենք մի քանի վիրավոր խաղաղ բնակիչ։ Հարձակումները եղել են ոչ միայն հայկական մարտական ​​դիրքերի, այլեւ հայկական քաղաքների ու գյուղերի վրա։ Վնասվել են մի քանի տներ, այդ թվում՝ քաղաքապետարանի շենքեր։ Այսպիսով, տեղի է ունեցել հարձակում ռազմական և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա»:

Սակայն ներկայիս հակամարտությունը տարբերվում է նրանով, որ ադրբեջանցիները հարձակվել են ոչ թե հեռավոր էքսկլավի, այլ հենց Հայաստանի վրա: Իսկ Ադրբեջանի նպատակներն ավելի շատ նման են Ուկրաինայում ընթացող պատերազմում եղած նպատակներին:

«Հետևաբար, այն, ինչ կատարվում է հիմա, չափազանց մտահոգիչ է, քանի որ սա հարձակում չէ Լեռնային Ղարաբաղի վրա։ Նրանք հարձակվում են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա՝ պատմական առավելագույնի հասցնելով գործողությունների թատերաբեմը։ Եվ սա այս պահին շատ վտանգավոր իրավիճակ է»,- ասաց Թիթիզյանը։

Հայաստանում միսիոներ Ջեյքոբ Փերսլին CBN News-ին ասել է, որ ամեն ինչ նավթի մեջ է. «Այս ամենի պատճառն այն է, որ դա կապող օղակ է Ադրբեջանի և Նախիջևանի ինքնավար հանրապետության ու Թուրքիայի միջև, և դա թույլ կտա նրանց ունենալ նավթամուղ», - ասաց նա:

Իսկապես, վերջերս արևմտյան առաջնորդները հանդիպեցին Ադրբեջանի նախագահի հետ՝ քննարկելու այդ երկրից ավելի շատ նավթ ստանալու ուղիները՝ այս ձմռանը Ռուսաստանից նավթի պակասը լրացնելու համար, և դա կարող է ադրբեջանցիներին դրդել գնալ այս քայլին։

«Կարծում եմ, որ խոսքը փողի մասին է: Կարծում եմ՝ խոսքն այն մասին է, որ հենց հիմա տիրանան այդ հողերին, քանի որ հենց այստեղ է տեղի ունենում հարձակումների մեծ մասը», - ասաց Փերսլին:

ԱՄՆ կառավարությունը մինչ այժմ ձեռնպահ է մնացել հարձակումները դատապարտելուց՝ փոխարենը կոչ անելով երկու կողմերին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։ «Մենք կրկին տեսնում ենք ռազմական գործողությունների բռնկում, որը չի բխում ոչ մեկի շահերից»,- ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:՝ հավելելով. «Դա չի բխում Ադրբեջանի ժողովրդի շահերից։ Սա չի բխում Հայաստանի ժողովրդի շահերից և չի բխում ողջ տարածաշրջանի շահերից»:

Հայաստանը հույսը դնում է ռուս խաղաղապահների վրա՝ 2020 թվականի հրադադարը պահպանելու համար, սակայն Ուկրաինայում դիվերսիոն պատերազմի դեպքում Ռուսաստանը կարող է ի վիճակի չլինել զսպել մարտերը։ Սա հղի է հակամարտության մեջ Իրանին ներքաշելու վտանգով, որը երկուշաբթի օրը զորքերը մոտեցրեց սահմանին՝ ասելով, որ չի հանդուրժի Հայաստանի տարածքային սահմանների որևէ փոփոխություն։ Ադրբեջանը հուսահատ կերպող փորձում է ուղիներ գտնել իր նավթը Արևմուտք հասցնելու համար, սակայն Հայաստանում շատ քրիստոնյաներ ավելի խորը խնդիր են տեսնում ներկայիս հակամարտությունում:

  • Կիսվել: