Ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցների թուլացման վերաբերյալ ԱՄՆ որոշումը չի նպաստում Ուկրաինայում խաղաղության հաստատմանը. Զելենսկի
Ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցների թուլացման վերաբերյալ ԱՄՆ որոշումը չի նպաստում պատերազմի ավարտին և Ուկրաինայում խաղաղության հաստատմանը։ Այս մասին Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն մարտի 12-ին հայտարարել էր, որ ժամանակավորապես կթուլացնի ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցները՝ թույլ տալով ծովում գտնվող նավթի վաճառքը։
«Ամերիկայի կողմից այս մեկ թուլացումը կարող է Ռուսաստանին տրամադրել մոտ 10 միլիարդ դոլար պատերազմի համար։ Սա, անշուշտ, չի օգնում խաղաղությանը»,-նշել է Զելենսկին:


