Ռուսական կործանիչները 13 ավիահարված են հասցրել Սիրիայում գործող թուրքամետ խմբավորումների դիրքերին
Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը հայտնել է, որ այսօր առավոտից ռուսական կործանիչները 13 ավիահարված են հասցրել սիրիական Իդլիբ նահանգի հարավային շրջանին։
Ավիահարվածները թիրախներ են խոցել Շենան, Ֆրեքա, Սարջա, Իհսիմ և Բայանին շրջաններում գործող թուրքամետ խմբավորումների դիրքերին, սակայն զոհերի մասին տեղեկություններ չեն ստացվել: