երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Ռուսական կողմն այսօր դուրս կբերի զորքերը Ազովստալից՝ հանուն խաղաղ բնակչության տարհանման

Ռուսական կողմն այսօր դուրս կբերի զորքերը Ազովստալից՝ հանուն խաղաղ բնակչության տարհանման

Ռուս զինվորականները և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) զորքերը այսօր՝ ապրիլի 25-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 14:00-ին, Մարիուպոլի Ազովստալ գործարանից ետ են քաշվելու դեպի անվտանգ հեռավորությամբ տեղանք՝ այդպիսով թույլ տալով տարածքում գտնվող խաղաղ բնակիչներին հեռանալ:

Այս մասին, Լենտա.ռու-ի փոխանցմամբ, լրագրողներին հայտնել է ՌԴ Պաշտպանության ազգային կառավարման կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը։

Պաշտոնյան ընդգծել է, որ ռուսական կողմը սահմանված ժամկետում և նախանշված ուղղություններով միակողմանիորեն կդադարեցնի ռազմական գործողությունները և կապահովի գործարանի տարածքից մարդկանց դուրս գալու հնարավորությունը։

Միզինցևը հավելել է նաև, որ մարդասիրական գործողություններ սկսելու՝ ուկրաինական կողմի պատրաստակամությունը պետք է դրսևորվի սպիտակ դրոշներ բարձրացնելու միջոցով այն ուղղություններով, որտեղ նախատեսվում է խաղաղ բնակիչների տարհանումը, կամ՝ ամբողջ գործարանի տարածքում։

  • Կիսվել: