ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ռուսական գրոհի հետեւանքով վնասվել է «Ուկրէներգոյի» ենթակայանը

Ռուսական գրոհի հետեւանքով վնասվել է «Ուկրէներգոյի» ենթակայանը

Ապրիլի 10-ի գիշերը ռուսական գրոհի հետեւանքով վնասվել է «Ուկրէներգո» ազգային էներգետիկ ընկերության ենթակայաններից մեկը, տեղեկացրել է «Ուկրինֆորմը»՝ հղում կատարելով ընկերության մամուլի ծառայությանը։

«Գիշերը ռուսաստանցիները նորից գրոհել են էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտները։ Վնասվել է ենթակայաններից մեկը»,- նշվել է հաղորդագրությունում։

Գիշերը վթարի հետեւանքով անջատել են էլեկտրաէներգիան Նիկոլայեւի եւ Խերսոնի մարզերում, բայց ապրիլի 10-ի ժամը 8.30-ին այդ սահմանափակումները հանվել են։

Նախորդ գիշեր անօդաչուների գրոհի հետեւանքով վնասվել էր երկու ենթակայան։

Երկուշաբթի Financial Times-ը գրել էր, որ Ռուսաստանը փոխել է էներգետիկ օբյեկտների գրոհների տակտիկան՝ օգտագործելով գերճշգրիտ հրթիռներ՝ այն էլեկտրակայանների ոչնչացման համար, որոնք ավելի քիչ են պաշտպանված, քան Կիեւի ենթակայանները։ Դրանց մի մասը չի հաջողվի վերականգնել մինչեւ հաջորդ ձմեռ։

«Ակնհայտ է, որ Ռուսաստանի նպատակն այժմ մշտական, անուղղելի վնաս հասցնելն է»,- գրել է FT-ն։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: