Ռուսական և ուկրաինական կողմերը դադար են վերցրել՝ մեկը մուսի փոխանցած հուշագրերն ուսումնասիրելու համար․ Զախարովա
Ուկրաինան դադար է վերցրել՝ ռուսական կողմի փոխանցած հուշագիրը քննարկելու համար, Մոսկվան նույնպես մանրամասն կուսումնասիրի ուկրաինական հուշագրի դրույթները։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հունիսի 2-ին Ստամբուլում, ինչպես գիտեք, տեղի ունեցավ Ուկրաինայի հետ Ռուսաստանի նախաձեռնությամբ վերսկսված ուղիղ երկկողմ բանակցությունների երկրորդ փուլը։ Ռուսական կողմը, ինչպես պայմանավորված էր մայիսի 16-ին, ուկրաինական պատվիրակությանը հանձնեց երկու մասից բաղկացած մանրամասն հուշագիր, որտեղ ներկայացված էր մեր դիրքորոշումը երկարաժամկետ խաղաղության և հնարավոր լիարժեք հրադադարի հասնելու ուղիների վերաբերյալ։ Մենք ստացել ենք ուկրաինական դիրքորոշման նախագիծը։ Այն մանրամասն կուսումնասիրվի», - ասել է նա։