կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
«Ռուսական երկաթուղիները» գնացքի տոմսերը վաճառում է առանց լրացուցիչ սահմանափակումների

«Ռուսական երկաթուղիները» գնացքի տոմսերը վաճառում է առանց լրացուցիչ սահմանափակումների

«Ռուսական երկաթուղիները» ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հերքել են լուրերն այն մասին, որ զորակոչային տարիքի տղամարդկանցից զինկոմիսարիատից տեղեկանք են պահանջում` հայտարարելով, որ տոմսերը վաճառվում են առանց լրացուցիչ սահմանափակումների:

««Ռուսական երկաթուղիներ» հոլդինգի գնացքների տոմսերի վաճառքը և գնացք նստելու վերահսկողությունն իրականացվում է առանց լրացուցիչ սահմանափակումների»,-հայտնել են «Ռուսական երկաթուղիների» մամուլի ծառայությունից:

Այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից երկրում մասնակի զորահավաք հայտարարելու ֆոնին մի շարք Telegram ալիքներում տեղեկություն էր հայտնվել, որ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ն դադարեցնում է տոմսերի վաճառքը 18-ից մինչև 65 տարեկան տղամարդկանց, եթե նրանք չունեն երկրում կամ արտասահմանում տեղաշարժվելու թույլտվության մասին զինվորական կոմիսարիատի տեղեկանք:
 

  • Կիսվել: