հինգշաբթի, մայիս 30
30 / 5 / 2024
Ռուսական բարձրաստիճան պատվիրակության այցը Թուրքիա հետաձգվել է

Ռուսական բարձրաստիճան պատվիրակության այցը Թուրքիա հետաձգվել է

Ermenihaber-ը գրում է, որ ռուս բարձրաստիճան պաշտոնյաներից բաղկացած պատվիրակության այցը Թուրքիա հետաձգվել է։

Նախապես ծրագրված էր, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Ռուսաստանի ռազմական ու անվտանգության ոլորտի մի շարք այլ պաշտոնյաներ Թուրքիա կայցելեն հունիսի 14-ին։

Թուրքիայի արտգործնախարարությունն այս առթիվ գրավոր հայտարարություն է տարածել, համաձայն որի՝ արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Լավրովի հետ։

  • Կիսվել: