Ռուսական բանակը վերջին երկու ամիսներին խելագար կորուստներ է կրել. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
Ռուսական բանակը վերջին երկու ամիսներին խելագար կորուստներ է կրել՝ 65,000 մարդ: Այս մասին Մյունխենի անվտանգության համաժողովում իր ելույթի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն՝ չմանրամասնելով, սակայն, թե արդյոք այս վիճակագրությունը ներառու՞մ է վիրավորներին, անհետ կորածներին, գերի ընկածներին և այլ կորուստներ, թե՞ վերաբերում է բացառապես զոհվածներին:
Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ն այնքան ուժեղ է, որ Ռուսաստանը չի փորձի հարձակվել դաշինքի անդամների վրա. «Մենք կհաղթենք Ռուսաստանի հետ յուրաքանչյուր մարտում, եթե նրանք հիմա հարձակվեն մեզ վրա, և մենք պետք է համոզվենք, որ երկու, չորս, վեց տարի հետո կլինի նույնը»:


