Ռուսական բանակը 2 բնակավայր է վերահսկողության տակ վերցրել Խարկովի մարզում․ ՌԴ ՊՆ
Ռուսական բանակը Խարկովի մարզում վերահսկողության տակ է վերցրել Պոլնայա և Նովոալեքսանդրովկա բնակավայրերը։ Այս մասին հայտնում է ՌԴ ռազմական գերատեսչությունը։
Նշվում է, որ բնակավայրերը վերահսկողության տակ են վերցրել «Հյուսիս» զորախմբի ստորաբաժանումները։



