ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ռուս զինվորականները ներգրավված չեն խաղաղ բնակչության սպանությունների մեջ․ ՌԴ ՊՆ-ի արձագանքը՝ Բուչայում տեղի ունեցածի վերաբերյալ մեղադրանքներին (լուսանկարներ 18+)

Ռուս զինվորականները ներգրավված չեն խաղաղ բնակչության սպանությունների մեջ․ ՌԴ ՊՆ-ի արձագանքը՝ Բուչայում տեղի ունեցածի վերաբերյալ մեղադրանքներին (լուսանկարներ 18+)

ՌԴ պաշտպանության նախարարությունը սադրանք է անվանել  Կիևի մարզի Բուչա քաղաքում ռուս զինծառայողների հանցագործությունների մասին հրապարակված լուսանկարներն ու տեսանյութերը։

«Բուչայում «հանցագործությունների վկայությունները» հայտնվեցին այն բանից հետո, երբ այնտեղ ժամանեցին Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցները և ուկրաինական հեռուստատեսության ներկայացուցիչները»,- նշված է հայտարարությունում։

Մոսկվան ընդգծել է, որ ռուս զինվորականները ներգրավված չեն խաղաղ բնակչության սպանությունների մեջ։ Ռուսական բոլոր ստորաբաժանումներն ամբողջությամբ դուրս են բերվել Բուչայից մարտի 30-ին, նշել է ՊՆ-ն։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրապարակել էՐ Բուչայից լուսանկարներ և դրանք մակագրել.

«Խորհուրդ եմ տալիս նայել ռուսաստանցի զինվորականների մայրերին։ Տեսեք, թե ինչ սրիկաների եք դուք մեծացրել։ Մարդասպաններ, կողոպտիչներ, դահիճներ»։

  • Կիսվել: