շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Ռուս զինվորականները Խերսոն են հասցրել ավելի քան 75 տոննա մարդասիրական օգնություն

Ռուս զինվորականները Խերսոն են հասցրել ավելի քան 75 տոննա մարդասիրական օգնություն

Ռուս զինվորականներն ավելի քան 75 տոննա մարդասիրական օգնություն են հասցրել Խերսոնի և հարակից բնակավայրերի բնակիչներին, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Բեռնատարներով, ռուս զինվորականների ուղեկցությամբ, ավելի քան 75 տոննա ընդհանուր ծավալով մարդասիրական օգնություն է հասցվել շրջանի մայրաքաղաք Խերսոնի և հարակից բնակավայրերի բնակիչների համար»,- ասվում է զեկույցում։

Հավելվում է, որ ռուս զինվորականները մարդկանց տվել են պարենային փաթեթներ, այդ թվում՝ առաջին անհրաժեշտության ապրանքներ՝ հացահատիկային և մակարոնեղեն, շաքարավազ և պահածոներ, կարտոֆիլ և մրգեր, հայտնում է Ռիա Նովոստին։

 

  • Կիսվել: