ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ռուս-ուկրաինական հակամարտությունը կարող է հանգեցնել գյուղատնտեսական արտադրության անկման. ՄԱԿ

Ռուս-ուկրաինական հակամարտությունը կարող է հանգեցնել գյուղատնտեսական արտադրության անկման. ՄԱԿ

Ռուս-ուկրաինական հակամարտությունը խորացրել է պարենային անվտանգության և բնակչության համար վառելիքի հասանելիության հետ կապված խնդիրը և կարող է հանգեցնել աշխարհում գյուղատնտեսական արտադրության անկման:

Ինչպես տեղեկացնում է  «ՌԻԱ Նովոստի»-ն,  այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի  պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (FAO) գլխավոր տնօրեն Ցյույ Դունյուն:
 
«Արդեն ավելի քան երկու տարի COVID-19 պանդեմիան շարունակում է բացասաբար անդրադառնալ մեր կյանքի, մեր առողջության և մեր տնտեսության վրա` ամենից շատ հարվածելով բնակչության ամենաաղքատ շերտերին, որոնք ամենաշատն են տուժում համաճարակի հետևանքով, ինչպես նաև սննդամթերքի եւ վառելիքի գների աճից», - ասել է նա:
 
ՄԱԿ-ի  պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (FAO) գլխավոր տնօրենը հիշեցրել է, որ մարտին, համաշխարհային պարենային գները աճել են 12.6 տոկոսով`հասնելով ռեկորդային մակարդակի, իսկ հիմնական սննդամթերքի գների արագ աճը, ինչպիսիք են ցորենը և բուսական յուղերը, սպառողների համար հավելյալ ծախսեր է առաջացնում ամբողջ աշխարհում, հատկապես բնակչության ամենաաղքատ խավերի համար։
 

  • Կիսվել: