կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ռուս պատգամավորները դիմել են երկրի ՊՆ՝ իրենց ռազմաճակատ ուղարկելու խնդրանքով

Ռուս պատգամավորները դիմել են երկրի ՊՆ՝ իրենց ռազմաճակատ ուղարկելու խնդրանքով

ՌԴ Պետդումայի պաշտապանության հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Յուրի Շվիտկինը «Գազետա»-ին հայտնել է, թե ինքն աջակցում է իր գործընկերների ցանկությանը՝ գնալու հատուկ ռազմական գործողության գոտի:

Նա նշել է, որ ինքը ևս համապատասխան դիմում է գրել Պաշտպանության նախարարությանը, սակայն չգիտի, թե երբ է գնալու ռազմաճակատ:

յդպիսով, Շվիտկինը դարձել է նման որոշում ընդունած 5-րդ պատգամավորը: Միաժամանակ, ռուս օրենսդրի խոսքով՝ հատուկ ռազմական գործողության գոտի գնալու ցանկություն ունեցող պատգամավորների կավելանա:

Նա անհրաժեշտ է համարել հայրենիքը պաշտպանելը:

  • Կիսվել: