հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Ռումինիայում զոհվել են «ՄիԳ-21» LanceR-ի օդաչուն եւ դրա որոնման համար ուղարկված յոթ զինվորները

Ռումինիայում զոհվել են «ՄիԳ-21» LanceR-ի օդաչուն եւ դրա որոնման համար ուղարկված յոթ զինվորները

Ռումինիայում «ՄիԳ-21» LanceR-ի օդաչուն եւ դրա որոնման համար ուղարկված յոթ զինվորականները մահացել են երկու առանձին միջադեպերի արդյունքում, հայտնում է Reuters-ը։

«ՄիԳ»-ն օդային պարեկություն էր իրականացնում, երբ անհետացավ ռադարներից Ռումինիայի արեւելքում՝ Կոգելակ եւ Գուրա Դոբրուջի գյուղերի միջեւ:

Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ IAR 330-Puma ուղղաթիռի օդաչուն, որն ուղարկվել էր որոնողական աշխատանքների համար, հայտնել էր անբարենպաստ եղանակային պայմանների մասին եւ հետ էր կանչվել բազա նախքան կործանվելը:

  • Կիսվել: