երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ռումինացի զինվորական սուզորդները ական են վնասազերծել Սև ծովում

Ռումինացի զինվորական սուզորդները ական են վնասազերծել Սև ծովում

Ռումինիայի սևծովյան Կոնստանցա նավահանգստի մոտ ական է հայտնաբերվել և ոչնչացվել։ Այս մասին դեկտեմբերի 10-ին հայտնել է Ora de Sibiu-ն՝ վկայակոչելով Ռումինիայի ռազմածովային ուժերի հայտարարությունը։

Հաղորդվում է, որ ականը հայտնաբերվել է շաբաթ առավոտյան թուրքական բեռնափոխադրողի կողմից Կոնստանցա նավահանգստի հյուսիսային նավահանգստից 2,5 ծովային մղոն հեռավորության վրա։ Այնուհետև այն  վնասազերծել է ռումինացի զինվորականների խումբը։

Ռումինիայի ռազմածովային ուժերը նշել են, որ սա արդեն չորրորդ դեպքն է՝ ռումինացի ջրասուզակների կողմից իրականացվող ծովային ականների վնասազերծման համար։

Գերատեսչությունում նաև նշել են, որ Ուկրաինայում հակամարտությունն սկսվելուց ի վեր Սև ծովի արևմտյան ավազանում տարբեր երկրներ ոչնչացրել են մոտ 40 ծովային ական։ Մասնավորապես, ինչպես նախկինում հաղորդվել էր, մարտից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Սև ծովի արևմտյան հատվածում ոչնչացվել է 28 ծովային ական, որից երեքը ոչնչացվել է Թուրքիայի, երկուսը Ռումինիայի, մեկը Բուլղարիայի և 22-ը՝ Ուկրաինայի կողմից։

  • Կիսվել: