ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ռուս ուղղափառ եկեղեցին պատրաստ է նպաստել Հայաստանի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդների միջեւ երկխոսության հաստատմանը

Ռուս ուղղափառ եկեղեցին պատրաստ է նպաստել Հայաստանի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդների միջեւ երկխոսության հաստատմանը

Ռուս ուղղափառ եկեղեցին հայտարարել է Ադրբեջանի եւ Հայաստանի հոգեւոր առաջնորդների միջեւ երկխոսության հաստատմանը նպաստելու իր պատրաստակամության մասին։ Այս մասին հայտարարել է Մոսկվայի պատրիարքարանի արտաքին եկեղեցական կապերի բաժնի ղեկավար միտրոպոլիտ Անտոնի Վոլոկոլամսկին, փոխանցում է «Ինֆո-24»-ը:

Միտրոպոլիտը պատմել է, որ այդ պաշտոնում նշանակվելուց հետո հանդիպել է Կովկասի մահմեդականների գրասենյակի ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեի հետ։ Անտոնի Վոլոկոլամսկու խոսքով` ՌՈւԵ-ն պատրաստ է երկու երկրների կրոնական առաջնորդների հետ միասին մասնակցել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ երկխոսության հաստատմանը։

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Կովկասի մահմեդականների գրասենյակի նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեի եւ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հանդիպումը կայացել էռ 2021 թ. հոկտեմբերին։ Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդը կողմերին կոչ է արել լուծել հակամարտությունը խաղաղ ճանապարհով եւ խոստացել է աջակցել դրա լուծմանը։

  • Կիսվել: