երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Ռոսկոմնադզորն արգելափակել է Ռուսաստանում Viber-ի մեսենջերի հասանելիությունը

Ռոսկոմնադզորն արգելափակել է Ռուսաստանում Viber-ի մեսենջերի հասանելիությունը

Ռոսկոմնադզորը Ռուսաստանի տարածքում սահմանափակել է Viber մեսենջերի հասանելիությունը. պատճառն օրենսդրության պահանջների խախտումն է, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը:

«Viber ծառայության հասանելիությունը սահմանափակվել է տեղեկատվության տարածման կազմակերպիչների նկատմամբ ռուսական օրենսդրության պահանջները խախտելու պատճառով»,-ասված է հաղորդագրության մեջ:

Գերատեսչությունում ընդգծել են, որ խոսքը վերաբերում է հաղորդակցման ծրագրի օգտագործման վտանգների կանխմանը՝ ահաբեկչական և ծայրահեղական նպատակներով, քաղաքացիների հավաքագրմանը, թմրանյութերի վաճառքին, ինչպես նաև անօրինական տեղեկատվության տարածմանը։

  • Կիսվել: