ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԱՄՆ-ն փորձում է ձգձգել հակամարտությունը Ուկրաինայում. Պուտին

ԱՄՆ-ն փորձում է ձգձգել հակամարտությունը Ուկրաինայում. Պուտին

Արևմուտքը փորձում է պահպանել իր ձեռքից բաց թողնված հեգեմոնիան, ուստի այդ նպատակով իրականացնում է ցանկացած այլընտրանքային քաղաքականություն:

Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ դիմելով Մոսկվայում ընթացող միջազգային անվտանգության հարցով համաժողովի մասնակիցներին և հյուրերին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

ՌԴ ղեկավարի խոսքով, հավաքական Արևմուտքը նպատակաուղղված կործանում է եվրոպական անվտանգության համակարգը: 

Անդրադառնալով ուկրաինայի խնդրին, Պուտինը նշել է. «ԱՄՆ-ն փորձում է ձգձել հակամարտությունը Ուկրաինայում: Նրանք բորբոքում են կոնֆլիկտային պոտենցիալը Ասիայում, Աֆրիկայում և Լատինական Ամերիկայում»:

 

  • Կիսվել: