երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ռոն Դեսանտիսը կարող է մարտահրավեր նետել Դոնալդ Թրամփին 2024 թվականի ընտրություններում

Ռոն Դեսանտիսը կարող է մարտահրավեր նետել Դոնալդ Թրամփին 2024 թվականի ընտրություններում

Ամերիկյան մամուլում ակտիվորեն քննարկում են Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսին, որը կարող է հաղթել նահանգի ղեկավարի ընտրություններում եւ կարող է դառնալ ԱՄՆ ներկայիս եւ նախկին նախագահների գլխավոր մրցակիցը, գրում է The Economist-ը։

«Հանրապետականները, համենայնդեպս Ֆլորիդայում, նրանից շատ ավելի հաճելի տպավորություն ունեն, քան Դոնալդ Թրամփից։

Նոյեմբերի 8-ին ինչ-որ մեկը երկու միլիարդ դոլար է շահել Powerball-ում՝ վիճակախաղի պատմության մեջ ամենամեծ մրցանակը: Նույն օրը Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսը մեկ այլ ջեքփոթ է շահել։ Նա վերընտրվել է գրեթե 20 տոկոսային կետով, որն ամենամեծն է Ֆլորիդայի նահանգապետի հանրապետական թեկնածուների համար ժամանակակից պատմության մեջ: Այս արդյունքը նաեւ տպավորիչ առաջընթաց է ներկայացնում 2018-ի համեմատ, երբ Դեսանտիսը Դոնալդ Թրամփի աջակցության շնորհիվ ընդամենը 0,4 տոկոսով գերազանցեց մրցակցին: Դեսանտիսը հանրապետական նահանգապետ է, որը 20 տարվա ընթացքում առաջին անգամ նվաճեց Մայամի-Դեյդ շրջանը, որը  հիմնականում ունի լատինաամերիկյան բնակչություն։ «Եվս երկու տարի»՝ հանրահավաքի ժամանակ վանկարկել են նրա կողմնակիցները՝ կոչ անելով փորձել առաջադրվել Սպիտակ տանը 2024 թվականին։ Դեսանտիսը ժպտացել է։

Եթե Թրամփը կրկին առաջադրվի նախագահի պաշտոնում 2024 թվականին (նա արդեն ակնարկել է, որ հաջորդ շաբաթ կհայտարարի լուրը), ապա նա կարող է բախվել Դեսանտիսի հետ Հանրապետական փրայմերիզներում։ Այսպիսով, ովքե՞ր են ֆավորիտների շարքում: Ամեն դեպքում, Ֆլորիդայի բնակիչների շրջանում գերիշխում է  Դեսանտիսը։ Data for Progress վերլուծական կենտրոնը հարցում է անցկացրել նահանգում, որի ժամանակ ընտրողներն ասել են, որ  44 տոկոսը կքվեարկեր նրա օգտին, եթե նախագահական փրայմերիզները անցնեին վաղը: Մոտ 42 տոկոսը հայտարարել է, որ կաջակցեր Թրամփին։ Միայն 60 տոկոսը «շատ դրական» կարծիք ունի Թրամփի մասին։

Հարցումը սահմանափակվել է Ֆլորիդայով։ Եվ չնայած պատմականորեն ստացվել է, որ Ֆլորիդան տատանվող նահանգ է նախագահական ընտրություններում, 2024 թվականին Հանրապետական թեկնածուի ընտրությունը մեծապես կախված կլինի Այովայի եւ Նյու Հեմփշիրի հիմնական ընտրազանգվածից: Նախկին նախագահը, կարծես, նյարդայնանում է։ Նոյեմբերի 10-ին Թրամփը հանդես է եկել ընդարձակ հայտարարությամբ, որում Դեսանտիսին բնութագրել է որպես «միջին ձեռքի» քաղաքականություն, որը 2017-ին իր առաջին նախընտրական քարոզարշավում «հուսահատ վիճակում էր», մինչեւ Թրամփը եկավ եւ «ուղղեց նրան»։

Նա մեղադրել է Դեսանտիսին «խաղեր խաղալու» մեջ, քանի որ նա չի բացառեց իր մասնակցությունն ընտրություններին։

The New York Post պահպանողական թերթը, որն աջակցել է Թրամփին 2020 թվականին, Դեսանտիսին անվանել է «DeFUTURE» (de նշանակում է ինչ-որ բանի չեղարկում եւ  future՝ ապագա)։

Ինքը՝ Դեսանտիսը, իրեն դրսեւորում է որպես Թրամփ, սակայն միայն առանց որոշակի վարկանիշի։ Կորոնավիրուսի համավարակի ժաոմանակ նա աչքի ընկավ նրանով, որ հրաժարվեց սահմանել դիմակի պարտադիր կրում եւ պատվաստում։ Նա նույնքան պոպուլիստ է, որքան Թրամփը, հրապարակավ քննադատում է ԶԼՄ-ներին եւ այնպիսի ընկերությունների, ինչպիսին Disney-ն է, եւ պայքարում  է սեռական դաստիարակության դասերի դեմ։ Սակայն ի տարբերություն Թրամփի՝ նա չի հերքում ընտրությունները։ «Ֆլորիդան ազատ պահենք»,-սա է նրա նախընտրական արշավի կարգախոսքը։ Սակայն Թրամփի հետ մրցակցությունն, ամենայն հավանականությամբ, առանց դրամայի չի անցնի»,-գրում է թերթը։ 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: