Ռոբ Յեթենը դարձել է Նիդերլանդների պատմության ամենաերիտասարդ և առաջին բացահայտ միшսեռական վարչապետը
Ռոբ Յեթենը դարձել է Նիդերլանդների ամենաերիտասարդ և առաջին բացահայտ միասեռական վարչապետը, հայտնում է BBC-ին:
38-ամյա քաղաքական գործիչը հաղթանակ էր տարել հոկտեմբերյան ընտրություններում իր «Դեմոկրատներ 66» կուսակցության հետ՝ լարված պայքարում աննշան տարբերությամբ հաղթելով հակաիսլամական պոպուլիստ Գերտ Վիլդերսին:
Յեթենը պաշտոնապես երդվել է երկուշաբթի օրը Հաագայի Հյոյս տեն Բոս պալատում՝ թագավոր Վիլեմ-Ալեքսանդրի կողմից:
«Հպարտ եմ, որ սա անում ենք միասին: Նոր փուլում, մեծ պատասխանատվությամբ և, ամենակարևորը, ընդհանուր խոստումով՝ աշխատելու բոլորի համար Նիդերլանդներում»,- գրել է Յեթենը X-ում՝ երդմնակալության արարողությունից առաջ հրապարակելով սելֆի:


