կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
Ռիշի Սունակը ստանձնեց Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը

Ռիշի Սունակը ստանձնեց Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը

Մեծ Բրիտանիայի իշխող Պահպանողական կուսակցության նոր առաջնորդ Ռիշի Սունակը ստանձնեց երկրի վարչապետի պաշտոնը՝ Չարլզ III թագավորից ստանալով կառավարություն կազմելու մանդատ։

Երեքշաբթի օրը Բուքինգհեմյան պալատում տեղի ունեցած արարողության կադրերը հրապարակել է  միապետի մամուլի ծառայությունը։

Այժմ 42-ամյա Սունակը կուղեւորվի Դաունինգ սթրիթում գտնվող վարչապետի նստավայր, որտեղ հանդես կգա ժողովրդին ուղղված ելույթով։ Նա դարձել է առաջին վարչապետը, որին հավանություն է տվել թագավոր Չարլզ III-ը, որը ստանձնեց գահը  սեպտեմբերի 8-ին Եղիսաբեթ II թագուհու մահից հետ։

  • Կիսվել: