Ռեշտ-Կասպից ծով երկաթգիծը կբացվի երկու ամսից
Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի մաս կազմող Ռեշտ-Կասպից ծով երկաթգիծը կբացվի երկու ամսից, տեղեկացնում է Mehr-ը, վկայակոչելով Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարարության հայտարարությունը։
Երկաթուղային այս նախագծի ավարտից հետո Պարսից ծոցը երկաթգծով կմիանա Կասպից ծովին։
Նախարարության ներկայացուցչի հաղորդմամբ, տրանսպորտային հաջորդ նախագիծը լինելու է Մանջիլ-Ռուդբար ավտոմայրուղին։