ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ՌԴ ԶՈւ-ն քիմիական զենք է կիրառել «Ազովստալ»  գործարանի վրա․ կան տուժածներ

ՌԴ ԶՈւ-ն քիմիական զենք է կիրառել «Ազովստալ» գործարանի վրա․ կան տուժածներ

Ռուսական զինված ուժերը քիմիական զենք են կիրառել «Ազովստալ» գործարանի ուղղությամբ, որը վերահսկվում էր Ուկրաինական բանակի «Ազովի» գնդի կողմից: Այս  մասին հայտնել է «Ազովի» գնդի հրամանադար Անդրեյ Բելեցկին ՝ իր տեսաուղերձում, փոխանցում է Украинская правда-ն:

Բելեցկու խոսքով՝ «Ազովստալի» վրա քիմիական զենք է կիրառվել, ինչի հետևանքով գնդի երեք զինվոր վիրավորվել է։ Տուժածների վիճակը բավարար է գնահատվել:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

  • Կիսվել: