ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ՌԴ ԶՈւ-ն մարդասիրական միջանցք է բացել «Ազովստալում» մնացած այն ուկրաինացիների համար, որոնք պատրաստ են զենքը վայր դնել

ՌԴ ԶՈւ-ն մարդասիրական միջանցք է բացել «Ազովստալում» մնացած այն ուկրաինացիների համար, որոնք պատրաստ են զենքը վայր դնել

Ռուսաստանի զինված ուժերը մարդասիրական միջանցք են բացել Մարիուպոլում ՛՛Ազովստալ՛՛ գործարանում մնացած ուկրաինացի այն զինվորականների համար, որոնք պատրաստ են վայր դնել զենքը։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության վարչության ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը, տեղեկացնում է Ինտերֆաքսը:

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛2022 թվականի ապրիլի 19-ին Մոսկվայի ժամանակով ժամը 14.00-ին ՌԴ ԶՈւ-ն մարդասիրական միջանցք է բացել զենքն ինքնակամ վայր դրած ուկրաինացի զինծառայողներին և ազգայնական խմբավորումների զինվորականներին դուրս բերելու համար՛՛:

Միզինցևը նաև ասել է, որ այդ նպատակով լիակատար լռության ռեժիմ է սահմանվել, դադարեցվել են մարտական գործողությունները, ՛՛Ազովստալի՛՛ ողջ երկայնքով ՌԴ ԶՈւ ստորաբաժանումները և ԴԺՀ խմբավորումներն անվտանգ հեռավորության վրա են տարվել։

 

  • Կիսվել: