ՌԴ ԶՈւ-ն Խարկովի մերձակայքում 10 դիվերսանտի է գերի վերցրել․ ՌԴ ՊՆ
Զինված ուժերը Խարկովի մերձակայքում գերեվարել են ուկրաինացի 10 դիվերսանտի, ևս 5-ը չեզոքացվել են։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Խարկովի մարզի Դեմենտիևկա բնակավայրի շրջանում չեզոքացվել է տարածքային պաշտպանության 241-րդ բրիգադի 242-րդ գումարտակի դիվերսիոն-հետախուզական խումբը։ Գրոհայիններից 5-ը տեղում ոչնչացվել են, ևս 10-ը գերի են վերցվել»,- նշել են ՊՆ-ում։
Բացի այդ, ՌԴ ավիացիան բարձր ճշգրտության զենքի հարվածներով Նիկոլաևում ոչնչացրել է մոտ 420 գրոհայինի։
Զինված ուժերը մեկ օրում ոչնչացրել են ԴԺՀ-ում «Ուրագան» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի ուկրաինական մեկ դասակ:
Ռուսաստանի օդատիեզերական ուժերը 2 հրամանատարական կետ ու զինամթերքի պահեստ են ոչնչացրել: