ՌԴ ԶՈւ- ն Խարկովի մարզում վերահսկողության տակ է վերցրել Կրուգլյակովկա բնակավայրը․ ՊՆ
«Արևմուտք» զորախմբի ստորաբաժանումներն ազատագրել են Խարկովի մարզի Կրուգլյակովկա բնակավայրը։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից:
Գյուղը, որտեղով անցնում է երկաթուղին, գտնվում է Օսկոլի ջրամբարի ձախ ափին՝ Կուպյանսկից հարավ։
Բացի այդ, հետ է մղվել նաև Ուկրաինայի զինված ուժերի 14-րդ մեքենայացված, 77-րդ աերոմոբիլային և ազգային գվարդիայի բրիգադների հինգ հակագրոհ։
Ոչնչացվել է ռազմամթերքի 5 դաշտային պահեստ։