ՌԴ ԶՈւ ԳՇ պետը Մեծ Բրիտանիայի պաշտպանության շտաբի պետի հետ քննարկել է Ուկրաինայի կողմից «կեղտոտ ռումբի» հնարավոր կիրառման հարցը
Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի պաշտպանության շտաբի պետ Էնթոնի Ռեյդեյկինի հետ: Կողմերը քննարկել են Ուկրաինայի կողմից ՛՛կեղտոտ ռումբի՛՛ հնարավոր կիրառման սպառնալիքը, տեղեկացնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այսօր հայտարարել էր, որ իրենց տեղեկություններով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակը շփումների մեջ է Մեծ Բրիտանիայի հետ` միջուկային տեխնոլոգիաների ձեռքբերման հարցով։
Ինչպես նշել էր ՌԴ զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ Իգոր Կիրիլովը՝ ՛՛կեղտոտ ռումբի՛՛ ստեղծման աշխատանքներն ավարտական փուլում են։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Շոյգուն թուրք գործընկերոջն է փոխանցել իր մտահոգությունը Ուկրաինայի կողմից ՛՛կեղտոտ ռումբի՛՛ գործադրմամբ հնարավոր սադրանքի մասին:
Նշել էինք նաև, որ Ուկրաինան արձագանքել է Շոյգուի՝ «կեղտոտ ռումբի» մասին հայտարարությանը:


