շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
ՌԴ զորքերի կողմից Չեռնոբիլի ԱԷԿ-ը գրավելու առնչությամբ Ուկրաինան դիմել է ՄԱԳԱՏԷ-ին

ՌԴ զորքերի կողմից Չեռնոբիլի ԱԷԿ-ը գրավելու առնչությամբ Ուկրաինան դիմել է ՄԱԳԱՏԷ-ին

Ուկրաինայում միջազգային կազմակերպությունների մշտական առաքելությունը (Վիեննա) նամակ է հղել Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը՝ ՄԱԳԱՏԷ-ին՝ խնդրելով վերահսկել ռուսական զորքերի գործողությունները Չեռնոբիլի ատոմակայանում, տեղեկացնում է korespondent-ը։

Նշվում է, որ ուկրաինական կողմը ՄԱԳԱՏԷ-ին տեղեկացրել է փետրվարի 24-ին ռուսական զորքերի կողմից Չեռնոբիլի ատոմակայանի գրավման մասին, ինչի հետևանքով Ուկրաինայի միջուկային օբյեկտները հայտնվել են ամենաբարձր ռիսկային գոտում։

Կիևը ՄԱԳԱՏԷ-ին կոչ է արել ստեղծել հատուկ աշխատանքային խումբ՝ Չեռնոբիլի ատոմակայանում Ռուսաստանի գործողությունները վերահսկելու համար, ինչպես նաև խնդրել է բարձրացնել Ռուսաստանում մշակված տեխնոլոգիաներով նոր ատոմակայանների կառուցման նկատմամբ պատժամիջոցների կիրառման հարցը:

  • Կիսվել: