ՌԴ զորամասերից մեկում պայթյուն է որոտացել․ կան զոհեր
Ռուսաստանի Դաշնության Վլադիմիրի մարզի զորամասերից մեկի պահետում արկ է պայթել։ Պայթյունի հետևանքով չորս մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է iz.ru-ն:
Եվս չորսը վիրավորվել են՝ մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց, երեքին տեղում օգնություն է ցուցաբերվել։