ՌԴ-ում ռադարների տեսադաշտից անհետացել է Ան-28 օդանավը. դրանում կա 17 ուղևոր
Ան-28 ուղեւորատար ինքնաթիռը կորել է ռադարների տեսադաշտից ՌԴ Տոմսկի մարզում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ավիացիոն ծառայություններում ունեցած աղբյուրին։
«Ան-28 ինքնաթիռը, որը կատարում էր ուղեւորատար չվերթ, կորել է ռադարների տեսադաշտից Տոմսկի մարզում։ Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում 17 մարդ կար»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Ինքնաթիռը պատկանում է «Սիբիրյան թեթև ավիացիա» ավիաընկերությանը: Որոնողական աշխատանքներ են իրականացվում օդանավի երթուղու ուղղությամբ:
Արտակարգ ծառայությունների տվյալներով` ինքնաթիռում գործարկվել է վթարային ռադիոփարոս: Ըստ նախնական տվյալների` ուղևորների թվում 4 երեխա կա: