երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ՌԴ-ում մեկնարկել են նախագահական ընտրությունները

ՌԴ-ում մեկնարկել են նախագահական ընտրությունները

ՌԴ նախագահական ընտրությունների եռօրյա քվեարկության համար ընտրատեղամասերը բացվել են ուրբաթ օրը ժամը 8:00-ին:

Հաղորդվում է, որ նախագահական ընտրությունների ժամանակ արդեն հարյուր հազարավոր մարդիկ օգտվել են հեռավար էլեկտրոնային քվեարկության համակարգից: Ավելի քան 260 հազար մարդ, կամ համակարգի գրանցված մասնակիցների 6%-ը, հեռավար քվեարկել է ՌԴ նախագահական ընտրություններում, ինչը հետևում է հեռավար էլեկտրոնային քվեարկության (ДЭГ) կայքի տվյալներից։

Դաշնային խորհուրդը նախագահական ընտրությունները նշանակել է 2024 թվականի մարտի 17-ին։ Այս տարի ՌԴ նախագահական ընտրություններում քվեարկությունն առաջին անգամ կտևի երեք օր՝ մարտի 15-ին, 16-ին և 17-ին։ Պետության ղեկավարի պաշտոնին հավակնում են Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից գրանցված չորս թեկնածուներ՝ Լեոնիդ Սլուցկին, Նիկոլայ Խարիտոնովը, Վլադիսլավ Դավանկովը և Վլադիմիր Պուտինը։

  • Կիսվել: