շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
ՌԴ-ում մասնակի զորահավաքի դեմ բողոքող մարդկանց ոստիկանության բաժիններում ծանուցագրեր են տալիս․ Պեսկով

ՌԴ-ում մասնակի զորահավաքի դեմ բողոքող մարդկանց ոստիկանության բաժիններում ծանուցագրեր են տալիս․ Պեսկով

 ՌԴ-ում մասնակի զորահավաքի դեմ բողոքող մարդկանց ոստիկանության բաժիններում ծանուցագրեր են տրամադրվում։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով` հանրահավաքներում ձերբակալվածներին ծանուցագրեր հանձնելու պրակտիկան չի հակասում օրենքին։

Պեսկովը հայտարարել է նաև, թե երկրում մասնակի մոբիլիզացիայի որոշումը պայմանավորված է նրանով, որ այժմ «դե ֆակտո Ռուսաստանի դեմ է կանգնած ՆԱՏՕ բլոկն՝ իր ողջ նյութատեխնիկական հնարավորություններով»։

Նա ուռճացված է համարել Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիայի հայտարարումից հետո օդանավակայաններում և անցակետերում տիրող աժիոտաժի մասին տեղեկությունները

  • Կիսվել: