երեքշաբթի, օգոստոս 25
25 / 8 / 2026
ՌԴ-ում Իտալիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ

ՌԴ-ում Իտալիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ

Ռուսաստանում Իտալիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ջիովաննի Սկոպան կանչվել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարություն, տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ օգոստոսի 5-ին Ռուսաստանի Դաշնությունում Իտալիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Ջիովաննի Սկոպան կանչվել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարություն՝ իտալական տեղեկատվական տարածքում շարունակվող հակառուսական արշավի և պաշտոնական Հռոմի անհամաչափ արձագանքի համար՝ Իտալիայի կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից Ռուսաստանի դեմ ուղղված որոշ հայտարարությունների առնչությամբ:

  • Կիսվել: