չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
ՌԴ-ում 24 ժամում 789 մարդ է մահացել․ վարակվածների թիվը 1 օրում ավելացել է 18341-ով

ՌԴ-ում 24 ժամում 789 մարդ է մահացել․ վարակվածների թիվը 1 օրում ավելացել է 18341-ով

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը 1 օրում ավելացել է 18 հազար 341-ով՝ 7 միլիոն 102 հազար 625-ով։ Կորոնավիրուսից ապաքինվածների թիվը Ռուսաստանում 1 օրում ավելացել է 17 հազար 121-ով՝ հասնելով 6 357 282-ի։

Կորոնավիրուսի պատճառով մահվան ելքերի թիվը 1 օրում 789 է նախորդ օրվա 794-ի փոխարեն՝ 191 հազար 165-ի։

Դուրս գրված պացիենտների թիվը վարակվածների ընդհանուր թվի 89,5 տոկոսն է։ Տոկոսային արտահայտությամբ հիվանդացածների թվի աճը կազմել է 0,26 տոկոս։ Ռուսաստանում այս պահին ակտիվ վարակակիր է 554 հազար 188 մարդ։

Տվյալները հայտնում է վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբը։

  • Կիսվել: