ՌԴ-Ուկրաինա խաղաղության համաձայնագիրը մոտ ժամանակներս կկնքվի. Ուիթքոֆ
Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության համաձայնագիրը մոտ ժամանակներս կկնքվի: Այս մասին կառավարության նիստի ժամանակ, խոսքը ուղղելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ասել է ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը տեղեկացնում է NBC News-ը։
«Մենք ունենք անվտանգության արձանագրության համաձայնագիր, որը մեծ հաշվով ավարտված է, բարգավաճման մասին համաձայնագիր, որը մեծ հաշվով ավարտված է։ Եվ ես կարծում եմ, որ Ուկրաինայի ժողովուրդը հիմա հույս ունի և սպասում է, որ շուտով խաղաղության համաձայնագիր կկնքենք»,-նշել է նա:



