ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
ՌԴ քաղաքացիության դիմումների քննարկման ժամկետը կարող է կրճատվել. ՌԴ ՆԳՆ

ՌԴ քաղաքացիության դիմումների քննարկման ժամկետը կարող է կրճատվել. ՌԴ ՆԳՆ

Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության դիմումների ընդհանուր կարգով քննարկման, ինչպես նաեւ քաղաքական ապաստան ստացած անձանց, փախստականների եւ ՌԴ ԶՈւ-ում պայմանագրով զինվորականների համար նախատեսված դիմումների քննարկման ժամկետը կարող է կրճատվել: Այս մասին հայտնել են ՌԴ ՆԳՆ մամուլի կենտրոնից, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ այժմ հայտերը քննարկվում են ողջ տարվա ընթացքում, եւ առաջարկվում է կրճատել այդ ժամկետը մինչեւ երեք ամիս:

Հայտնի է, որ 2021 թվականի դեկտեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա է ներկայացրել «Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության մասին» օրենքի նախագիծը։ Փաստաթղթում նշվում են քաղաքացիություն ստանալու հիմնական պահանջները՝ ռուսաց լեզվի, ռուսաց պատմության եւ օրենսդրության հիմունքների իմացություն, ինչպես նաեւ սահմանադրությանը հետեւելու պարտավորություն եւ երկրի անվտանգությանը սպառնացող վտանգի բացակայություն:

Ինչպես հայտարարել են ՆԳՆ-ում՝ այս օրինագիծը գերատեսչությանը եւ դրա տարածքային մարմիններին ՌԴ քաղաքացիության ընդունման դիմումների քննարկման իրավասության փոխանցում է ենթադրում։ Նախատեսվում է, որ նախարարությունը պատասխանատվություն կկրի Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության տրամադրման վերաբերյալ որոշումներ կայացնելու համար առանձին կատեգորիաների անձանց մասով, որոնց վերաբերյալ որոշումներն այժմ ընդունում է ՌԴ նախագահը։

 
 

  • Կիսվել: