կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
ՌԴ քաղաքացիներին վիզաների տրամադրման արգելքը վնաս կհասցնի ԵՄ երկրների ռուսական համայնքներին. Կիպրոսի ԱԳՆ

ՌԴ քաղաքացիներին վիզաների տրամադրման արգելքը վնաս կհասցնի ԵՄ երկրների ռուսական համայնքներին. Կիպրոսի ԱԳՆ

Ռուսաստանի քաղաքացիներին զբոսաշրջային վիզաների տրամադրման արգելքի սահմանումը վնաս կհասցնի Եվրամիության երկրներում բնակվող ռուսական համայնքներին։ Այդ մասին հայտարարել է Կիպրոսի ԱԳՆ մշտական քարտուղար Կոռնելիուս Կորնելիոն:

«Կիպրոսում և ԵՄ-ի այլ երկրներում կան ռուսական համայնքներ, և նման կերպ մենք կխոչընդոտեինք այդ ռուսաստանցիների շփումները նրանց ընտանիքների և ընկերների հետ»,- ասել է Կորնելիուն:

Նրա խոսքով՝ այդ հարցում Կիպրոսի կարծիքը կիսում են Գերմանիան և Հունաստանը:

  • Կիսվել: