չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
ՌԴ ՊՆ. Ուկրաինացի գրոհայինները դիվերսիա են կազմակերպել Դոնեցկի մարզի կոքսաքիմիական կոմբինատում

ՌԴ ՊՆ. Ուկրաինացի գրոհայինները դիվերսիա են կազմակերպել Դոնեցկի մարզի կոքսաքիմիական կոմբինատում

Մարտի 13-ին ազգայնական գումարտակների նահանջող գրոհայինները դիվերսիա են կազմակերպել Դոնեցկի մարզի Ավդեեւյան կոքսաքիմիական կոմբինատում, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Ռուսաստանի պաշտպանության նախարարության աղբյուրին։

Նշվել է, որ ձեռնարկությունում հրդեհ է սկսվել, որի խեղդիչ թունավոր ծուխը տարածվել է հարակից բնակավայրերում։ «Շարունակվող մարտական գործողությունների պատճառով հրդեհն անհնար է մարել»,- ավելացրել են գերատեսչությունում։ 

  • Կիսվել: