ՌԴ ՊՆ-ն հայտնել է ուկրաինական գերությունից 82 զինվորի վերադարձի մասին
Բանակցությունների արդյունքում ուկրաինական գերությունից 82 ռուս զինծառայող է վերադարձել, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
՛՛Դեկտեմբերի 31-ին Կիևի ռեժիմի վերահսկողության տակ գտնվող տարածքներից բանակցային գործընթացի արդյունքում վերադարձվել են 82 ռուս զինծառայողներ, որոնց գերության մեջ մահացու վտանգ էր սպառնում՛՛,-ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներով ազատված զինծառայողները կտեղափոխվեն Մոսկվա՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարության բուժհաստատություններում բուժում ու վերականգնում անցնելու համար:


