ՌԴ ՊՆ-ն հայտնել է Կիևի կողմից Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտների վրա հարձակումների մասին
Կիևն անցած օրվա ընթացքում շարունակել է հարձակումները Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտների վրա: Այս մասին հայտնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը:
Ինչպես հաղորդվում է՝ HIMARS համազարկային կրակի ռեակտիվ կայաններից «Սուջա» գազաչափիչ կայանին հասցված հարվածի հետևանքով էներգետիկ օբյեկտը փաստացի ոչնչացվել է:
Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ Բելգորոդի շրջանում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով անջատվել է բարձրավոլտ գիծը, զգալի վնասվել է նաև տրանսֆորմատորը: Բելգորոդի մարզում ավելի քան 9 հազար սպառող նախօրեին մնացել է առանց էլեկտրականության:
Չնայած էներգետիկ օբյեկտներին չհարվածելու վերաբերյալ ռուս-ուկրաինական պայմանավորվածությանը՝ ռուսական կողմը հայտնում է, որ Ուկրաինայի զինված ուժերը միայն ավելացրել են Կուրսկի և Բելգորոդի մարզերում էներգետիկ ենթակառուցվածքի վրա հարձակումների քանակը: