կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
ՌԴ ՊՆ-ն հայտնել է Ղրիմի երկնքում ուկրաինական ATACMS հրթիռներ խոցելու մասին․ կա 2 զոհ

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Ղրիմի երկնքում ուկրաինական ATACMS հրթիռներ խոցելու մասին․ կա 2 զոհ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ երկրի զինված ուժերը Ղրիմի երկնքում խոցել են երեք ուկրաինական ATACMS հրթիռ, Սև ծովում` ոչնչացրել Ուկրաինայի զինված ուժերի երեք հեռակառավարվող նավակ, որոնք ընթանում էին դեպի Ղրիմ: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։ 

«Հերթապահ ՀՕՊ համակարգերը Ղրիմի Հանրապետության տարածքում ոչնչացրել են երեք օպերատիվ-մարտավարական ATACMS հրթիռ, երկու անօդաչու թռչող սարք ոչնչացվել է Բելգորոդի մարզի տարածքում: Սև ծովի ջրատարածքում հայտնաբերվել են Ուկրաինայի ռազմածովային ուժերի հեռակառավարվող նավակներ, որոնք շարժվում էին Ղրիմի թերակղզու ուղղությամբ: Երեք հեռակառավարվող նավակ ոչնչացվել է Սևծովյան նավատորմի  ծովային օդուժի սպառազինությամբ», - ասվում է հաղորդագրության մեջ։

Ղրիմի իշխանությունները հայտարարել են, որ Ալուշտայի մերձակայքում չգործող առողջարան է խոցվել, իսկ մեկ այլ վայրում՝ Սիմֆերոպոլի շրջանում, հրթիռային հարվածից երկու մարդ է զոհվել:

  • Կիսվել: